Life

Մեծ Բրիտանիայի բնակիչներին ցուցադրելու են Եղիսաբեթ Երկրորդի զգեստապահարանը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի բնակիչներին ցուցադրելու են Եղիսաբեթ Երկրորդի զգեստապահարանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան պատրաստվում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու 90-ամյակին նվիրված հանդիսություններին: Հաջորդ տարի տոնական միջոցառումների շրջանակներում կկազմակերպվի թագուհու հագուստի ցուցահանդեսը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին:

Այնտեղ կներկայացվի ավելի քան 150 զգեստ, ներառյալ երեկոյան զգեստներն ու հանդերձները, որոնցով Եղիսաբեթ Երկրորդը ներկա Է եղել պաշտոնական ընդունելություններին եւ հանդիպումներին: Բացի հագուստից, ցուցահանդեսի այցելուներին կցուցադրեն պայուսակներ, աքսեսուարներ ու զարդեր:

Ցուցադրանքը կբացվի ապրիլի 21-ին՝ թագուհու ծննդյան օրը Շոտլանդիայի Հոլիրուդյան պալատում, այնուհետեւ կփոխադրվի Անգլիա՝ Բուքինգհեմյան պալատ եւ Վինձորի դղյակ:

Եղիսաբեթ Երկրորդը գահ Է բարձրացել 25 տարեկան հասակում՝ 1952 թվականին իր հոր՝ Գեորգ 6-րդ թագավորի վախճանվելուց հետո: Նա գերազանցել Է իր նախատատի՝ Վիկտորիայի ռեկորդը եւ ամենաերկար կառավարող թագուհին Է դարձել Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում. նա գահին Է գտնվում արդեն ավելի քան 63 տարի:

2012 թվականին թագուհու կառավարման 60-ամյակի առթիվ Բուքինգհեմյան պալատում կազմակերպվել Է բրիտանական գահի թանկարժեք իրերի ցուցահանդես: Հավաքածուն ներառում Էր 10 հազար ադամանդ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում