Life

Ուրուգվայի նախագահը ֆրանսուհու կյանքը փրկել Է Փարիզ թռչելու ժամանակ

1 րոպեի ընթերցում

Ուրուգվայի նախագահը ֆրանսուհու կյանքը փրկել Է Փարիզ թռչելու ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը, որը մասնագիտությամբ բժիշկ Է,երիտասարդ ֆրանսուհուն մահվանից փրկել Է դեպի Փարիզ ավիաթռիչքի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուրուգվայի Busqueda հրատարակության տվյալներով՝ Վասկեսը եւ նրա անձնական բժիշկը վերակենդանացման միջոցառումներ են կատարել ուղեւորուհու համար, որի մոտ սուր ալերգիկ ռեակցիա Է պատահել հանրանավում:

Տասնչորսամյա աղջիկը չի կարողացել նորմալ շնչել, ուստի Վասկեսը եւ նրա բժիշկը նրան անհրաժեշտ դեղ են տվել եւ ներարկում կատարել երակի մեջ: Դա ուղեւորուհուն օգնել Է ուշքի գալ եւ հասնել նշանակման վայր, թեեւ ինքնաթիռի անձնակազմն արդեն պատրաստ Էր արտակարգ վայրԷջք կատարելու Բրազիլիայում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այժմ Վասկեսը պաշտոնական այցով գտնվում Է Ֆրանսիայում, որտեղից այնուհետեւ կմեկնի Ճապոնիա:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում