ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարների տասնյակում առաջինն ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի անունն է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ցանկը կազմել էshaamtimes արաբական կայքը` նշելով, որ1983-ին ծնված Արփինե Հովհաննիսյանը արդարադատության առաջին կին նախարարն է Հայաստանի պատմության մեջ: Նա 2004-ին ավարտել է Իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2012-ին դարձել ՀՀ խորհրդարանի պատգամավոր:
Ամենագեղեցիկ նախարարների տասնյակում նշվել է Ֆրանսիայի բնակարանաշինության նախարար 37-ամյա Սեսիլ Դյուֆլոն, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2012-ից մինչև 2014-ի մարտը: Մեծ աղմուկ էր բարձրացել, երբ նա առաջին անգամ նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ներկայացել էր ջինսե տաբատով:
Այնուհետև նշվել է Շվեդիայի պաշտպանության նախկին նախարար Կարին Մարթա էլիզաբեթի անունը:
Հաջորդել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Դեր Լայենը, ով պաշտոնը զբաղեցնում է 2013-ից:
Տասնյակում ընդգրկվել է Նորվերգիայի մշակույթի նախարար Հադիա Տայիկը, ով ծնվել է 1983թ., ծագումով Պակիստանից է: Նա երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարն է և կառավարությունում առաջին մուսուլմանը:
Նաջադ Վալլո Բելկասիմը, ով Ֆրանսիայում 2012-2014 թթ. զբաղեցրել է Կանանց իրավունքների պաշտպանության նախարարի պաշտոնը, ծագումով Մարոկկոյից է, ունի իսպանական և ալժիրյան արմատներ: 2014թ. դարձել է Ազգային կրթության առաջին կին նախարարը:
Ցանկը շարունակում են Իսպանիայի պաշտպանության նախարար 37-ամյա Կարմե Չակոն, ով նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2008-2011թթ.:
Շվեդիայի կրթության նախարար 27-ամյա Աիդա Հալզիալիքը, ով 1992թ. Բոսնիայից գաղթել է Շվեդիա իր ընտանիքի հետ, Շվեդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախարարն է:
1965թ. ծնված Ռաշիդա Դաթին Մարոկկոյից է: Նա առաջին կին արաբ նախարարն է Ֆրանսիայի նախարարությունում, որտեղ 2007-2009 թթ. զբաղեցրել է Արդարադատության նախարարի պաշտոնը:
Ցանկը եզրափակում է Այղուլ Ուզքանը, ով թուրքական ծագում ունի: Նա ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում 1971թ. և համարվել է մուսուլման կին առաջին նախարարը Գերմանիայում: Զբաղեցնում է Հասարակական հարցերով նախարարի պաշտոնը Ներքին Սաքսոնիա նահանգում: