Life

Գրիպից մեկ օրում բուժող դեղամիջոց Է թողարկվելու Ճապոնիայում

1 րոպեի ընթերցում

Գրիպից մեկ օրում բուժող դեղամիջոց Է թողարկվելու Ճապոնիայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի դեղագործական ընկերություններից մեկը մտադիր է 2018 թվականին թողարկել աշխարհում առաջին դեղամիջոցը, որն ընդունակ է մարդուն գրիպից բուժել ընդամենը մեկ օրվա ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նոր դեղը, ի տարբերություն գոյություն ունեցող անալոգների, կանխում է գրիպի վիրուսի տարածումը եւ սպանում այն: Պատրաստուկը խոչընդոտում է այն ֆերմենտների միացումը վիրուսին, որոնք անհրաժեշտ են դրա բազմացման համար: Դրա շնորհիվ վերջնական ապաքինման համար բավական կլինի պատրաստուկի մեկօրյա օգտագործումը:

Ինչպես հայտնել է «Նիկեյ» թերթը, դեղամիջոցն արդեն առաջին կլինիկական փորձարկումներն է անցել Ճապոնիայում եւ ցույց է տվել իր արդյունավետությունը: Երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերին, երբ կտրուկ աճում է գրիպով հիվանդացածների թիվը: Պատրաստուկը կփորձարկվի արդեն մի քանի հարյուր հիվանդների վրա:

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը պատրաստուկի արդյունավետության եւ անվտանգության վերջնական հաստատումից եւ դրա լիցենզավորման հետ կապված ընթացակարգերից հետո հնարավոր է համարում դրա վաճառքն սկսել արդեն 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Fotolia/ nito

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում