Տնտեսություն

ԵԱՏՄ-ն ցանկանում է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ն ցանկանում է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները կարող են Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: Չինաստանն էլ գիտակացում է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է իր համար: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` հոկտեմբերի 29-ին Եվրասիական զարգացման բանկի 10-րդ տարեկան համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական և ագրոարդյունաբերության նախարար, Կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին: Նրա դիտարկմամբ` լրացուցիչ ֆինանսական գործիքներ ու ռեսուրսներ ներգրավելու դեպքում է հնարավոր արտադրության խորը դիվերսիֆիկացիա ապահովել ու զբաղեցնել նոր նշաձողեր համաշխարհային շուկայում:

«Մենք այսօր քիչ ենք ստեղծում բարձր տեխնոլոգիական արտադրանք ներքին շուկայում, պետք է անցնել առաջարկի քաղաքականությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներգրավել նոր ներդրումներ: Համատեղ նախագծերի իրականացումը կարող է լինել արդյունավետ միջոց Եվրասիական զարգացման բանկի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է համագործակցություն ծավալել BRICS և Ասիական զարգացման բանկերի հետ ենթակառուցվածքների զարգացման ներդրումների նպատակով: Այդ իմաստով կարևոր խաղացող է Չինաստանը»,-ասաց ԵԱՏՄ պաշտոնյան:

Սիդորսկին շեշտեց նաև Եվրամիության հետ համագործակցության ծավալման հնարավորությունը` նշելով, որ ԵՄ-ի իրենց գործընկերները քննարկում են միասնական տնտեսական տարածք ստեղծելու մասին բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունը:

Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում ընթանում է Եվրասիական զարգացման բանկի 10-րդ համաժողովը, որի շրջանակներում քննարկվում են տնտեսության, ֆինասավարկային ինտեգրացիայի ոլորտներոմ ռազմավարական համագործակցության ուղղությունները, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում միջպետական համագործակցության ամրապնդմանը վերաբերող խնդիրներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում