Միչիգանցի թոշակառու կնոջ տան վրա կարմիր Ford Mustang Է ընկել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկուհի Ջոյս Քինգսլին՝ Միչիգանի նահանգից, իր տան տանիքին կարմիր գույնի Ford Mustang մարզական ավտոմոբիլ Է հայտնաբերել, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
83-ամյա թոշակառու կինը լրագրողներին պատմել Է, որ հեռուստացույց Էր դիտում, երբ ուժգին դղրդյուն Է լսել: Նախ կինը կարծել Է, թե դա որոտ Է, բայց, դուրս գալով՝ ավտոմեքենա Է տեսել իր տան տանիքին:
Ավտոմոբիլի վարորդը եղել Է հիպոգլիկեմիայով (արյան մեջ շաքարի ցածր մակարդակով) տառապող տղամարդ: Նա գլուխ չի հանել կառավարումից, Շայավասիի օկրուգի թիվ 69 խճուղուց դուրս Է թռել հարակից տեղամաս եւ հայտնվել տանիքի վրա, որի մի մասը հավասար Է գետնին: Ըստ որում նա վնասվածքներ չի ստացել:
Կնոջ տունը, որը գտնվում Է Լանսինգ քաղաքից ոչ հեռու, կառուցվել Է բլրին կպած, ուստի դրա տանիքածածկի մի մասը հենվում Է այն խոտածածկին, որով անցել Է ավտոմոբիլը:
Պատահարի վայր ժամանած ոստիկանությունը նշել Է, որ Ford-ը սլացել Է մի քանի թփերի, ծառերի միջով եւ քանդել Է ոչ մեծ ցանկապատ, նախքան տաինքի վրա կանգ առնելը:
Հիպոգլիկեմիայով հիվանդների մոտ արյան մեջ շաքարի մակարդակի անկման դեպքում առաջին հերթին տուժում Է գլխուղեղը: Մարդը կարող Է կորցնել գիտակցությունը եւ նույնիսկ հայտնվել կոմայի մեջ:
Լուսանկարը` AP