Life

Ամուսնությունները մեծացրել են վիրահատություններից հետո ողջ մնալու շանսերը

2 րոպեի ընթերցում

Ամուսնությունները մեծացրել են վիրահատություններից հետո ողջ մնալու շանսերը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բժիշկները պարզել են, որ այրիացած եւ ամուսնալույծ հիվանդների մոտ սրտի վիրահատությունից հետո մահանալու կամ նոր հիվանդություն ստանալու շանսերն ամուսնացածների համեմատությամբ զգալիորեն ավելի մեծ են: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Surgery հանդեսում, իսկ դրա մասին հակիրճ հաղորդվում Է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիայի համալսարանի մամուլի տեղեկագրում:

Վաղուց հայտնի Է, որ ամուսնացած հիվանդներն ավելի հեշտ են տանում լուրջ վիրահատությունները: Նոր հետազոտության հեղինակները որոշել են պարզել ընտանեկան դրության ազդեցությունը հետվիրահատական վերականգնման եւ բարդությունների զարգացման հավանականության վրա: Բժիշկները տարեց մարդկանց շրջանում բազմամյա (1998 թվականից) հետազոտություն են կատարել շուրջ 30 հազար հիվանդների մասնակցությամբ:

Պարզվել Է, որ այրիացած եւ բաժանված հիվանդների մոտ սրտի վիրահատությունից հետո մահանալու կամ առողջական նոր խնդիրներ ստանալու շանսերը մեծ են 40 տոկոսով: Գիտնականները ենթադրում են, որ այս երեւույթը կապված Է ոչ միայն ամուսնացածների հոգեբանական կայունության, այլեւ այն օգնության հետ, որը մերձավոր հարազատները նրանց ցույց են տալիս հիվանդանոց եւ բժիշկ ընտրելիս:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում