Ինովացիա

Google-ը 300 ստրատոստատ Է արձակում Համացանցի տարածման համար

1 րոպեի ընթերցում

Google-ը 300 ստրատոստատ Է արձակում Համացանցի տարածման համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google կորպորացիան վերնոլորտ Է ուղարկում հելիումով լցված շուրջ երեք հարյուր օդապարիկներ, որոնց միջոցով մեծ արագության ինտերնետ-միացում կապահովի Երկրի հեռավոր եւ դժվարամատչելի շրջանների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ընկերությունը հուսով Է, որ արդեն հաջորդ տարի կկարողանա ծավալել ստրատոստատների գլոբալ ցանց, ինչը թույլ կտա տվյալների անընդհատ հաղորդում եւ դրանց մշակում ապահովել ամբողջ աշխարհում:

Առաջին հերթին Google-ը ցանկանում Է Համացանցի բաշխում ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջաններում. ավելի քան 250 միլիոն բնակչությամբ այս երկրում համաշխարհային սարդոստայն մուտք ունի սոսկ 42 միլիոն օգտատեր:

Այնուհետեւ, ինչպես սպասվում Է, հաղորդող ապարատների փորձարկումներ կանցկացվեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ եւ Բրազիլիայի տարածքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում