Իրավունք

Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում անցած մեկ օրում գրանցվել է 6 ՃՏՊ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 5-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 28-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 9-ը: Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և գողության 1-ական դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում