Ինովացիա

ՀՀ գիտական կազմակերպությունները կմասնակցեն համաշխարհային մակարդակի հետազոտությունների

2 րոպեի ընթերցում

ՀՀ գիտական կազմակերպությունները կմասնակցեն համաշխարհային մակարդակի հետազոտությունների

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև կկնքվի «Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը գործադիրի նիստում նշեց, որ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:

Նրա խսքով` «Հորիզոն-2020» ծրագիրն ընդգրկում է 3 հիմնական մաս` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն, հասարակական մարտահրավերներ: Ծրագրի գերակայությունները նպատակաուղղված են խրախուսելու և ֆինանսավորելու համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների իրականացմանը` ներգրավելով և պահպանելով բարձր մասնագիտական որակավորում ունեցող հետազոտողներին և զարգացնելով լավագույն հետազոտական ենթակառուցվածքները, կարևորագույն տեխնոլոգիաների (միկրոէլեկտրոնիկա, առաջատար արդյունաբերություն և այլն) զարգացմանը, հետազոտությունների և մշակումների բնագավառում մասնավոր ներդրումների մակարդակի բարձրացմանը՝ Եվրոպայում փոքր և միջին նորարարական ձեռնարկությունների աջակցության ապահովման եղանակով և այլն:

Հաշվի առնելով ծրագրի մասնակիցներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև Եվրոպական միության կողմից իրականացված FP7 շրջանակային ծրագրի արդյունքները՝ ՀՀ պետական գիտական կազմակերպություններից և բուհերից շուրջ 30-ը կարող են արդյունավետորեն մասնակցել «Հորիզոն-2020» ծրագրի տարբեր գերակայությունների շրջանակներում անցկացվող թեմատիկ մրցույթներին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում