Life

Փարիզում ցուցադրվել են շոկոլադե զգեստներ

1 րոպեի ընթերցում

Փարիզում ցուցադրվել են շոկոլադե զգեստներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում բացվել է Salon du Chocolat փառատոնը, որը Ֆրանսիայում շոկոլադի ամենամեծ փառատոնն է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով The Telegraph –ը, շոկոլադի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նորաձևության ցուցադրություն: Ֆրանսիական երաժշտության, կինոյի և հեռուստատեսության 15 աստղեր պոդիում են բարձրացել շոկոլադից պատրաստված հագուստներով:

Հագուստի ստեղծման համար միավորվել են հեռանկարային դիզայներները և համաշխարհային ճանաչում ունեցող շոկոլադ պատրաստողները և համատեղ ջանքերով զգեստներ ստեղծել: Salon du Chocolat-ի այցելուները զգեստները կարող են տեսնել ոչ միայն նորաձևության շոուի ժամանակ, այլև հատուկ ցուցահանդեսում:

Salon du Chocolat-ը Փարիզում տեղի ունեցող ամենահայտնի իրադարձություններից մեկն է: Առաջին ցուցահանդեսը բացվել է 1994թ.-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում