Ինովացիա

«Քասինի» զոնդը նմուշներ կվերցնի Սատուռնի արբանյակի «շատրվանների» քիմիական անալիզի համար

1 րոպեի ընթերցում

«Քասինի» զոնդը նմուշներ կվերցնի Սատուռնի արբանյակի «շատրվանների» քիմիական անալիզի համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քասինի» տիեզերական սարքը հոկտեմբերի 28-ին Սատուռնի Էնցելադ արբանյակի մակերեւույթից կանցնի մոտավորապես 50 կիլոմետր հեռավորությամբ եւ նմուշներ կվերցնի քիմիական անալիզի համար: Այն կօգնի գնահատել կյանքի գոյության հավանականությունը մոլորակի վրա: Նմուշառման գործողությունը պլանավորված Է հոկտեմբերի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ի կայքում զետեղված հաղորդագրությանը:

Ներկայում «Քասինի»-ն վերջին թռիչքներն Է կատարում Էնցելադի շուրջը: Այսօր տիեզերական սարքն արբանյակից մոտավորապես 50 կիլոմետր հեռավորությամբ կթռչի այնպես, որ հայտնվի դրա մակերեւույթից բխող ջրի շիթերի մեջ, եւ վերլուծի դրանց քիմիական բաղադրությունը:

2005 թվականին «Քասինի» զոնդը Էնցելադի վրա հայտնաբերել Է «շատրվաններ»՝ մակերեւույթից բխող ջրի ու սառցի շիթեր, որոնց, հավանաբար, սնում Է մակերեւույթի տակ գտնվող օվկիանոսը: Բացի ջրից ու սառցից, այդ «շատրվաններում» հայտնաբերվել են ածխաթթու եւ շմոլ գազեր, աղեր եւ սիլիցիում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում