Սպորտ

Կյանքից հեռացել է հեծանվային սպորտի վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է հեծանվային սպորտի վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հեծանվասպորտի հայտնի մարզիչ և մանկավարժ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ալբերտ Սուրենի Սոլոյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ալբերտ Սոլոյանը ծնվել է 1949 թվականին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում: 1967 թվականին ավարտել է Գյումրու թիվ 28 միջնակարգ դպրոցը: Նույն տարի ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, որն ավարտել է 1971 թվականին: Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատանքի է անցել «Աշխատանքային ռեզերվներ» կամավոր մարզական ընկերությունում: 1975 թվականին նշանակվել է հանրապետության ազգային հավաքականի ավագ մարզիչ՝ աշխատելով մինչև 1997 թվականը: Նույն թվականին հրավիրվել է Իրանի Իսլամական Հանրապետություն` որպես երկրի հավաքականի գլխավոր մարզիչ: 2000-2002 թվականներին գլխավորել է Մալայզիայի հավաքական թիմը, իսկ 2003-2005 թվականներին հրավիրվել է Հոնկոնգ և գլխավորել երկրի հավաքական թիմը: 2005-2006 թվականների ընթացքում գլխավորել է Չինաստանի հավաքականը: 2007 թվականից աշխատել է ՀՀ-ում՝ գլխավորելով հեծանվասպորտի ազգային հավաքականը: 2008 թվականին մայիսին նշանակվել է հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն: 2014-2015 եղել է Վրաստանի հեծանվային սպորտի հավաքական թիմի ավագ մարզիչ:

Ամուսնացած էր, ուներ երկու զավակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում