Life

Motorola-ն «չկոտրվող» Էկրանով սմարթֆոն Է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Motorola-ն «չկոտրվող» Էկրանով սմարթֆոն Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Motorola ընկերությունը ներկայացրել Է Droid Turbo 2 նոր սմարթֆոնը՝ այսպես կոչված «չկոտրվող» Էկրանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ВВС News-ին:

Հեռախոսի դիսփլեյը հանդերձված Է ShatterShield տեխնոլոգիայով եւ ունի երկու արտաքին շերտ՝ ներսի ու դրսի: Վերջինս պաշտպանիչ շերտ Է եւ վնասվելու դեպքում կարող Է փոխարինվել:

Մասնագետների կարծիքով՝ նման Էկրանի ստեղծումը կարող Է բեկումնային ձեռքբերում դառնալ: Ըստ Motorola-ի գնահատումների, աշխարհում յուրաքանչյուր 2 վայրկյանում շարժական հեռախոսի Էկրան Է կոտրվում, եւ սմարթֆոնների տերերի 63 տոկոսը հրաժարվում Է նորոգումից դրա բարձր արժեքի կամ դրա հետ կապված դժվարությունների պատճառով:

Motorola-ի նոր հեռախոսում ներսարված են ութմիջուկանի Qualcomm Snapdragon 810 պրոցեսոր՝ 2 գիգահերց հաճախականությամբ եւ 3 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ: Հեռախոսը նաեւ հանդերձված Է 21-մեգապիկսելանոց հիմնական եւ 5-մեգապիկսելանոց ֆրոնտալ խցիկով:

Արտադրողը խոստանում Է, որ ուժակուտակիչը կապահովի սարքի մինչեւ 48 ժամ ինքնավար աշխատանքը՝ «խառը» օգտագործման ռեժիմով: Մոդելն աշխատելու Է Android գործառնական համակարգով: Վաճառքները կսկսվեն հոկտեմբերի 29-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում