Ինովացիա

Twitter ցանցից ամսական օգտվում Է 320 մլն մարդ

1 րոպեի ընթերցում

Twitter ցանցից ամսական օգտվում Է 320 մլն մարդ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ցանցից ամսական օգտվողների թիվն այժմ հասել Է 320 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ընկերության ղեկավարությունը՝ միաժամանակ հաշվետվություն հրապարակելով ֆինանսական տարվա վերջին եռամսյակում նրա աշխատանքի արդյունքների վերաբերյալ:

ԱՄՆ-ում գործող օրենքը յուրաքանչյուր նոր ֆինանսական տարվա սկիզբը սահմանում Է հոկտեմբերի 1-ից:

Վերջին 12 ամսում Twitter-ի եկամուտները հասել են 569 մլն դոլարի: Դրանով իսկ նախորդ ֆինանսական տարվա համապատասան ժամանակաշրջանում ստացված հասույթի (361 մլն դոլար) համեմատությամբ աճը կազմել Է 58 տոկոս:

«Այնուամենայնիվ, այս արդյունքները շուկան բավականին զուսպ Է ընդունել,-նշում Է KPCC ռադիոկայանը:-Ներդրողներին, նախեւառաջ, հիասթափեցրել Է Twitter ցանցի օգտատերերի աճի տեմպերի դանդաղումը: Վերջին եռամսյակի ընթացքում նրա լսարանն ավելացել Է միայն 1,2 տոկոսով»:

Twitter-ի գործադիր ղեկավար Ջեք Դորսին հայտարարել Է, որ առաջիկա ամիսներին ընկերությունն ակտիվորեն անցկացնելու Է լայն գովազդային արշավներ, որպեսզի իր ցանցում գրավի նոր մասնակիցների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում