Life

Toyota-ն ջրածնային ավտոմեքենա է ներկայացրել Տոկիոյում բացված ավտոսալոնում

2 րոպեի ընթերցում

Toyota-ն ջրածնային ավտոմեքենա է ներկայացրել Տոկիոյում բացված ավտոսալոնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ավտոկոնցեռնն առաջին անգամ ցուցադրել է ջրածնով աշխատող FCV Plus կոնցեպտ-կարը, որը կարող է հավելյալ էլեկտրականություն արտադրել: Ավտոմեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Տոկիոյում բացված Tokyo Motor Show 2015 44-րդ ավտոսալոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Եթե շատ կարճ ասելու լինենք, ապա դա մարտկոց է կամ էլեկտրակայան անիվների վրա: FCV Plus ավտոմեքենան ընդունակ է թողարկել լրացուցիչ էներգիա եւ այն «տրամադրել» բնակելի շենքի սպասարկմանը կամ էլեկտրականություն «մատակարարել» շրջանի էներգահամակարգին»,- ՌԻԱ Նովոստիին ավտոմոբիլի առավելությունների մասին պատմել է ընկերության ներկայացուցիչը: Այն բանից հետո, երբ մեքենան սպառում է որպես ավտոմոբիլ օգտագործման ժամկետը, այն կարող է շարունակել ծառայել որպես տնային գեներատոր:

«Ավտոսալոնը ցույց է տվել, որ ավտոշինարարների միջեւ մրցակցությունը տեղափոխվել է բնապահպանության եւ էներգիայի նոր տեսակների բնագավառ: Այն հետաքրքրական է նաեւ տեխնոլոգիաների էվոլյուցիայի տեսանկյունից»,- ասել է ավտոմոբիլների գծով փորձագետ Կոիտիրո Իմոտոն:

Տոկիոյի ավտոսալոնն անցկացվում է 1954 թվականից: 44-րդ Tokyo Motor Show-ի թեման դարձել է «Տեխնոլոգիաները եւ ֆանտազիան»: 2015 թվականին դրան մասնակցում են 11 երկրների 160-ից ավելի ֆիրմաներ: Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 400 միավոր ավտոտրանսպորտ: Հոկտեմբերի 28-ից ավտոսալոնը բաց է մասնագետների եւ մամուլի համար, իսկ հոկտեմբերի 30-ից դռները կբացի բոլոր այցելուների առջեւ: Այն կաշխատի մինչեւ նոյեմբերի 8-ը:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում