Բիլ Գեյթսը նշում է 60-ամյա հոբելյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական եւ համակարգչային հեղափոխության առաջատարներից մեկը՝ Բիլ Գեյթսը, հոկտեմբերի 28-ին նշում է 60-ամյակը: Շնորհալի ծրագրավորողը, հանճարեղ ձեռնարկատերն ու մարդասերը 1950-ական թվականներին ծնված մարդկանց եզակի սերնդի ներկայացուցիչն է, որոնցից շատերն այժմ Էլ շարունակում են կերտել մարդկային քաղաքակրթության հեռանկարները:
Բիլ Գեյթսը Փոլ Ալենի հետ 1975 թվականի ապրիլին ստեղծել է Microsoft ընկերությունը: Գեյթսի կարողությունը գնահատվում է 79,3 մլրդ դոլար:
«Գեյթսի համար հոբելյանի կապակցությամբ լավագույն նվերը կարող է դառնալ գիրքը,- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտարարել է Microsoft ընկերության աշխատակիցը:- Վերջին տասնամյակում նա շատ ժամանակ է նվիրում ամենատարբեր ժանրերի գրքերի ընթերցմանը, ներառյալ պատմականն ու գեղարվեստականը»:




