Life

Վաճառքի է հանվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը

1 րոպեի ընթերցում

Վաճառքի է հանվել արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաճառքի է հանվել բրիտանական արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի 2011թ.-ին կայացած հարսանեկան ընթրիքի ճաշացուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Mail –ը, առցանց վաճառքով զբաղվում է Nate D. Sanders. աճուրդային ընկերությունը: Խաղադրույքները սկսվում են 650 եվրոյից:

Ճաշացուցակը տպագրված է բացիկի թղթի վրա՝ զարդարված ծաղկային նախշերով:

Ճաշացուցակի վաճառքը տեղ կունենա հոկտեմբերի 29-ին:

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությանը ներկա է գտնվել 1900 մարդ, սակայն հարսանեկան ընթրիքին հրավիրված էին նորապսակների միայն 300 ընկերներ, հարազատներ:

Հարսանեկան ընթրիքին մասնավորապես հյուրասիրել են մարինացված սաղմոն, գառան միս, պաղպաղակ բեշկիրյան մեղրով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում