Life

Մոլորակների բացառիկ շքերթը տեսանելի է Հյուսիսային Եվրոպայի երկնքում

1 րոպեի ընթերցում

Մոլորակների բացառիկ շքերթը տեսանելի է Հյուսիսային Եվրոպայի երկնքում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեներան, Յուպիտերը եւ Մարսը մոլորակների շքերթ են կազմել, որը տեսանելի է հյուսիսային կիսագնդի մեծ մասի գիշերային երկնակամարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մոլորակների հազվադեպ հանդիպող այս փոխդասավորությունը, որը պայմանավորված է Արեգակի շրջակա ուղեծրերում նրանց տեղադրությամբ, կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը:

Ամենից լավ այն կարելի Է դիտել նախքան արեգածագը, իսկ մոլորակները միմյանց առավել մոտ կգտնվեն հոկտեմբերի 29-ին: Հաջորդ անգամ մոլորակների նման շքերթ տեղի կունենա միայն 2021 թվականի հունվարին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում