Life

ԱՄՆ-ում սկսել են բանկոմատներ թեստավորել աչքի ցանցաթաղանթի սքաներով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սկսել են բանկոմատներ թեստավորել աչքի ցանցաթաղանթի սքաներով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Citigroup Inc.բանկը Diebold Inc. բանկոմատների արտադրողի հետ համատեղ թեստավորում Է մի տեխնոլոգիա, որը թույլ կտա փողը հանել առանց բանկային քարտի օգտագործման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wall Street Journal-ին:

Նոր բանկոմատները չունեն Էկրաններ կամ ստեղնաշարեր: Նրանցում կանխիկ դրամն ստանալու համար հարկավոր Է սկզբում մտնել բանկի շարժական հավելված, ընտրել հարկավոր գումարը եւ նշել, թե որ բանկոմատում Է կատարվելու միջոցների հանումը: Այնուհետեւ հաճախորդը մոտենում Է բանկոմատին, որը սքանավորում Է նրա աչքի ցանցաթաղանթը, եւ ավտոմատը, անձը հաստատելուց հետո, տալիս Է պահանջվող գումարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում