Ռիհաննան եւ Բիբերը լավագույն կատարողներն են դարձել MTV-ի վարկածով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան եւ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը MTV European Music Awards 2015 (MTV EMA) մրցանակն են շահել «Լավագույն երգչուհի» եւ «Լավագույն երգիչ» անվանակարգերում: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ Միլանում: Հաղթողների ցուցակները հրապարակված են մրցանակի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը::

Բիբերը պարգեւներ Է նվաճել եւս չորս կատեգորիաներում՝ «Լավագույն համագործակցություն» (Skrillex-ի եւ Diplo-ի հետ միասին), «Ամենամեծ ֆան-ակումբը», «Լավագույն կերպար» եւ «Լավագույն համերգը՝ Հյուսիսային Ամերիկայում»:

Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը MTV-ի արձանիկն ստացել Է կենդանի կատարման համար: Նրան Է բաժին հասել պարգեւը նաեւ «Միջազգային շոու» կատեգորիայում:

One Direction խմբի անգլիացիները լավագույնն են դարձել փոփ-երաժշտության մեջ, Coldplay-ի նրանց հայրենակիցները՝ ռոքում, ամերիկուհիներ Լանա Դել Ռեյը եւ Նիկի Մինաժը՝ այլընտրանքում եւ հիփ-հոփում՝ համապատասխանաբար:

MTV Europe Music Award մրցանակի ամեն տարի հանձնում են 1994 թվականից: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունենում Եվրոպայի խոշոր քաղաքներից մեկում: EMA-ի հաղթողները որոշվում են ինտերնետ-քվեարկությամբ՝ մրցանակի կայքում: Ավելի վաղ պարգեւն ստացել են Բրիթնի Սփիրսը, Լեդի Գագան, Դիմա Բիլանը, Բեյոնսեն, Coldplay-ը, The Prodigy-ն եւ Մադոննան:

Լուսանկարը` AP

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի