Օքսֆորդի համալսարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվել է «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կայացել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ:

Բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Բոդլիանի գլխավոր գրադարանավար Ռիչարդ Օվերդինը և Օքսֆորդի համալսարանի Հայագիտության ամբիոնի տնօրեն, հայտնի հայագետ պրոֆեսոր Թեո վան Լինտը։ Պաշտոնական արարողությունից հետո հայտնի ջութակահար Լևոն Չիլինգիրյանը կատարել է Նարեկացու, Սայաթ Նովայի և Կոմիտասի գործերը: Ցուցադրության համակարգողներն են` պրոֆեսոր Թեո վան Լինտը և Բոդլիանի գրադարանավար Ռոբին Մեյերը: Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ցուցահանդեսի կազմակերպիչների նպատակն է այցելուներին ցույց տալ հայ ժողովրդի բազմադարյա մշակութային ձեռքբերումները՝ հարուստ կրոնական և գրական կոթողներից մինչև աշխարհասփյուռ հայկական համայնքների թողած ժառանգությունը։

Ցուցանմուշներ են հավաքվել Մանչեսթերի և Լոնդոնի համայնքներից, որոնք անհատական պատմությունների հիման վրա նկարագրելու են ցեղասպանության արհավիրքը վերապրած ու Մեծ Բրիտանիայում հաստատված հայերի կենցաղը, մշակութային և կրոնական կյանքը: Ցուցահանդեսը կտևի մինչև 2016թ. փետրվարը։ Ցուցահանդեսին զուգահեռ կազմակերպվելու են դասախոսություններ, քննարկումներ և համերգներ: 2015թ. նաև հիշարժան տարի է Օքսֆորդի համալսարանի համար, քանի որ նշվում է ազգային մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի նվիրատվությամբ բացված Հայագիտական կենտրոնի 50-ամյակը:

Հայերեն English Русский

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են