Կարեն Կուլակյանի գլխավորությամբ The Pilgreen խմբի տղաները տուկ-տուկով Թաիլանդից կհասնեն Ֆրանսիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում բնակվող Կարեն Կուլակյանի գլխավորությամբ The Pilgreen խմբի տղաներն արևային մարտկոցներով աշխատող էլեկտրական տուկ-տուկ մեքենայով 120 օրում նախատեսում են անցնել 20 հազար կմ՝ Թաիլանդից մինչև Ֆրանսիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեք անձից բաղկացած թիմն անցնելու է 15 երկիր՝ ներառյալ Հայաստանը: «Թայլանդում տուկ-տուկները լայն տարածում ունեն և տուրիստների մեծ զվարճանքներից մեկն են: Բանգկոկից Թուլուզ ենք գնում, սակայն կանգ ենք առնելու Փարիզում, քանի որ տարվա վերջին այնտեղ տեղի է ունենալու ՄԱԿ-ի կողմից հրավիրված կլիմայի պահպանության խնդրին նվիրված համաժողով», - ասաց Կարենը, ով ծնունդով Վանաձորից է, սակայն սակայն 1993թ. ծնողների հետ տեղափոխվել է Բորդո:

Խմբի անդամները մեքենան պատվիրել էին Հոլանդիայում նախագծվող և Թայլանդում ստեղծվող «Տուկ-Տուկ» գործարանից, և մի փոքր հզորացնելով մեքենայի շարժիչը, Բանգկոկից ուղղվել են դեպի Ֆրանսիա: «Բոլոր երկրներում, որտեղ արդեն եղել ենք, արևային մարտկոցով աշխատող մեքենայի գաղափարը եղել է գրավիչ տեղացիների համար: Այս նախագծով ցանկանում ենք մարդկանց ապացուցել, որ բնության վրա նվազագույն ազդեցություն ունեցող մեքենայով հնարավոր է Թայլանդից հասնել Ֆրանսիա», - ասաց թիմի անդամ Լյուդվիգ Մերցը:

Մեքենան աշխատում է տանիքի վրա տեղադրված արևային էներգիայի կուտակիչների և լիցքավորվող էլէկտրական մարտկոցի շնորհիվ: Մեքենան հոսանքով լիցքավորումից հետո հնարավորություն ունի անցնելու մինչև 350կմ և հավաքել մինչև 70կմ/ժ արագություն: «Այս մեքենան անչափ պարզ է օգտագործման մեջ: Ի տարբերություն վառելիքով աշխատող մեքենաներից, այն աշխատում է անձայն: Էլեկտրական մեքենաների հրաշքներից մեկն այն է, որ ընթացքում հնարավորություն ունենք լսելու թռչունների ձայնը», - ասաց Ռեմի Ֆերնանդեսը:

Ճանապարհորդությունը մեկնարկելով Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում, տղաներն անցել են Լաոսով, Չինաստանով, Ղրղզստանով, Ղազախստանով, Ռուսաստանով, Վրաստանով: Հայաստանում հյուրընկալվելուց հետո ճանապարհը կշարունակեն Թուրքիայով, Բուլղարիայով և, շրջանցելով Ալպերը, կհասնեն Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաք:

Հայերեն English Русский

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը