Life

Օվկիանոսագետներն ստացել են Երկրի ամենահազվագյուտ կետի լուսանկարները

1 րոպեի ընթերցում

Օվկիանոսագետներն ստացել են Երկրի ամենահազվագյուտ կետի լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օվկիանոսագետների միջազգային խումբը պատմության մեջ առաջին անգամ կարողացել Է լուսանկարներ ստանալ եւ հետեւել ամենահազվագյուտ կետերի՝ խոշոր շերտավոր կետաձկների վարքագծին եւ դրանց կյանքի հանկարծակի փոփոխություններին, կետ, որոնք մարդկությանը հայտնի են միայն գանգոսկրերով եւ ԴՆԹ-ի հատվածներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Royal Society Open Science հանդեսում հրապարակված հոդվածում:

«Վերջին տարիներիը ընթացքում շատ մարդիկ Էին հայտարարում, որ իրենց հաջողվել Է տեսնել խոշոր շերտավոր կետաձկան, բայց այդ հայտնագործություններից ոչ մեկն այդպես Էլ չի հաստատվել: Դրանք ապրում են ցամաքից շատ հեռու եւ նրանց դժվար Է նկատել իրենց ոչ մեծ չափերի (շուրջ 10-11 մետր) պատճառով, բացի այդ նրանք շատրվաններ չեն արձակում»,-հայտարարել Է Սալվատորե Սերչիոն՝ Վուդս-Հոլի (ԱՄՆ) օվկիանոսագրության ինստիտուտից:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Սերչիոն եւ նրա գործընկերները կարողացել են առաջին անգամ այդ կետերին տեսնել եւ նրանց ապրելակերպն ուսումնասիրել օվկիանոսագրական գիտարշավներից մեկի ընթացքում, որոնք գիտնականներն ամեն տարի անցկացնում են Մադագասկարի արեւելյան ափերի մերձակայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում