Life

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը կբաժանի աշխատակիցներին

1 րոպեի ընթերցում

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը կբաժանի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ի ղեկավար եւ հիմնադիր Ջեք Դորսին մտադիր Է ընկերության աշխատակիցներին հանձնել բաժնետոմսերի 1 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,նա հայտարարել Է միկրոբլոգների ծառայության իր Էջում:

«Ես իմ բաժնետոմսերի մոտավորապես երրորդ մասը՝ ուղիղ մեկ տոկոսը, տալիս եմ աշխատակիցներին՝ այդպիսով ներդրում անելով մարդկանց մեջ»,- հայտարարել Է ընկերության ղեկավարը:

Բաժնետոմսերի հանձնումից հետո Դորսին առաջվա պես կմնա Twitter-ի՝ մեծությամբ յոթերորդ բաժնետերը՝ բաժնետոմսերի 2,23 տոկոսանոց բաժնեմասով:

Ջեք Դորսին ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել Է հոկտեմբերին: Նա պլանավորում Է ներգրավել նոր օգտատերերի եւ կրճատել գործունեության ծախսերը: Այսպես, օրինակ, անցած շաբաթ նա հայտնել Է աշխատակիցների 8 տոկոսին կրճատելու ծառայության ծրագրի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում