Քեմերոնը բյուրեղապակյա սկուտեղ է նվիրել Ցզինպինին եւ պայուսակ՝ նրա տիկնոջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ նրա տիկինը՝ Սամանթան, նվերներ են մատուցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ նրա տիկնոջը՝ Փեն Լիյուանին Միացյալ Թագավորություն Չինաստանի ղեկավարի՝ հոկտեմբերի 23-ին ավարտվող պետական այցի կապակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:

Քեմերոնների զույգը Ընդերկնյայի ղեկավարին նվիրել է ոսկե մետաղադրամ՝ ոչխարի պատկերով, որը 2015 թվականի խորհրդանշանն է չինական օրացույցով, ինչպես նաեւ դարտինգտոնյան բյուրեղապակուց պատրաստված սկուտեղ, որն արտադրվում է Անգլիայի Դեւոնի կոմսությունում: Իսկ Փեն Լիյուանը նվեր է ստացել պայուսակ՝ նորաձեւ աքսեսուարների բրիտանացի դիզայներ Սոֆի Հուլմեից:

Հոկտեմբերի 22-ին Սի Ցզինպինը եւ նրա տիկինը հրաժեշտ են տվել Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհուն եւ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպին եւ, միապետական զույգին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, թողել են Բուկինհեմյան պալատը, որտեղ կանգ էին առել պետական այցի լոնդոնյան հատվածի ընթացքում: Այնուհետեւ նրանք ուղեւորվել են վարչապետի Չեքերս քաղաքամերձ նստավայր: Այնտեղ Սի Ցզինպինը Քեմերոնի հետ քննարկել է միջազգային օրակարգի հարցեր:

Երեկոյան Մեծ Բրիտանիայի եւ Չինաստանի ղեկավարներն այցելել են Չեքերսից ոչ հեռու գտնվող The Plough Inn հյուրանոցային փաբ:

Այդ ընթացքում բրիտանական եւ չինական պատվիրակությունները շարունակում են նոր համաձայնագրեր կնքել: Նրանք համաձայնության են եկել անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, այդ թվում՝ միջուկային զենքի չտարածմանը եւ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցագործությունների եւ անօրինական ներգաղթի դեմ պայքարի միջոցառումներին վերաբերող թեմաների շուրջ:

Սի Ցզինպինը եւ Քեմերոնը հոկտեմբերի 23-ին կգտնվեն Մանչեսթերում, որտեղ կմասնակցեն ճաշկերույթի՝ գործարար շրջանների 200 առաջատար ներկայացուցիչների եւ հայտնի հասարակական գործիչների մասնակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի