Life

Ամերիկուհին զգեստ Է ստեղծել Մոխրոտիկից արքայադստեր փոխակերպվելու համար

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին զգեստ Է ստեղծել Մոխրոտիկից արքայադստեր փոխակերպվելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Յուտայի նահանգի բնակչուհի Բելինդա Քրիստին հագուստ Է ստեղծել, որը թույլ Է տալիս «Մոխրոտիկը» հեքիաթի գլխավոր հերոսուհուց փոխակերպվել արքայադստեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Հագուստի ոճն ընդամենը 15 վայրկյանում փոխելուն օգնում են Քրիստիի կողմից հնարված տրանսֆորմեր-զգեստի առանձնահատկությունները, պարզաբանում Է հրատարակությունը:

Համապատասխան տեսաժապավենում, որն սկզբում հրապարակվել Էր Facebook-ի հումորիստական խմբում, ցուցադրվում Է, թե ինչպես Է զգեստը հագած մոդելը 15 վայրկյանում աղախնից փոխակերպվում պարահանդես այցելելու պատրաստ տիտղոսավոր անձի: Հոլովակը դիտվել Է ավելի քան 300 հազար անգամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում