Ինովացիա

NASA-ն առաջիկա երեք տարում լուրջ երկրաշարժ է կանխատեսում Լոս Անջելեսում

1 րոպեի ընթերցում

NASA-ն առաջիկա երեք տարում լուրջ երկրաշարժ է կանխատեսում Լոս Անջելեսում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA) առաջիկա երեք տարվա ընթացքում գրեթե 100-տոկոսանոց հավանականությամբ միջին ուժգնության երկրաշարժ Է կանխատեսում Կալիֆոռնիայի խոշորագույն քաղաքում՝ Լոս Անջելեսում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով CBS հեռուստաընկերության հաղորդագրությանը, Փասադենայում (Կալիֆոռնիայի նահանգ) NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայում մի խումբ գիտնականներ՝ երկրաֆիզիկոս Անդրեյ Դոնելանի գլխավորությամբ, ուսումնասիրել են անցյալ տարի Լա Հեյբրայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները եւ պարզել, որ այն փոքր-ինչ թուլացրել է երկրակեղեւի լարվածությունը, բայց «մնացած էներգիան բավական է 6,1-6,3 մագնիտուդով նոր երկրաշարժի համար»:

Այնուհետեւ նրանք ձեռնամուխ են եղել Լոս Անջելեսի շուրջը 60 մղոն (մոտավորապես 96 կիլոմետր) շառավղով նույնպիսի ստորգետնյա ցնցումների հավանականության գնահատմանը եւ եկել են այն եզրակացության, որ այդ շրջանին առաջիկա երեք տարում, ամենայն հավանականությամբ, 5 կամ ավելի մագնիտուդով երկրաշարժ է սպասում: Հավանակնությունը կազմել է 99 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում