Քանյե Ուեսթը մի ամբողջ կինոթատրոն է վարձել Քիմի ծննդյան տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը ծննդյան 35-րդ ամյակին մեծ անակնկալ է ստացել ամուսնուց` ռեփեր Քանյե Ուեսթից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Քարդաշյանը հրապարակել է իր ծննդյան տոնի առթիվ պատրաստված տորթի լուսանկարը և պատմել այդ օրվա անակնկալների մասին:

«Իմ ամուսինը երբեք չի դադարեցնում զարմացնել ինձ: Նա վարձել էր մի ամբողջ կինոթատրոն` ցուցադրելու նոր «Սթիվ Ջոբս» ֆիլմը (որն անգամ դեռ էկրան չի բարձրացել և այնքան լավ է): Նա ամբողջ իմ ընտանիքին ու ընկերներին ստիպել էր գալ հագնված այնպես, ինչպես հղի Քիմը (նրանց ժամանելուն պես տրամադրվել էին կեղծ փորիկներ): Չեմ կարծում, որ դա արվել էր ինքս ինձ ավելի քիչ գեր զգալու կամ ուղղակի զվարճալի երևալու համար, սակայն դա ինձ դուր եկավ, և ես ամենալավ ժամանակն անցկացրի»,- նշել է Քիմը` հավելելով, որ հոյակապ ծնդդյան տոն է ունեցել:

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի 21-ին տոնում է ծննդյան 35-րդ տարեդարձը: Նա ծննդյան օրվա առիթով թանկարժեք նվեր է ստացել ամուսնուց` Քանյե Ուեսթից: Ուեսթը կնոջ համար Victoria’s Secret-ից գնել է կրծկալ, որի արժեքը 5 միլիոն դոլար է: Victoria’s Secret-ի դիզայներները կրծկալը կարել են հատուկ պատվերով: Այն զարդարված է թանկարժեք քարերով և Swarovski բյուրեղներով: Քիմ Քարդաշյանը այն կարող է կրել միայն ծննդաբերությունից հետո:

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի