Մանհեթենի խոշորագույն բնակելի համալիրը վաճառում են 5,3 մլրդ դոլարով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղակի ներդումների Blackstone Group LP ամերիկյան ֆոնդը եւ կանադական Ivanhoe Cambridge Inc.-ը 5,3 մլրդ դոլարով գնում են Մանհեթենի՝ 32 հեկտար զբաղեցնող Stuyvesant Town-Peter Cooper Village խոշորագույն բնակելի համալիրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Բնակելի համալիրի նախկին սեփականատերերը՝ Tishman Speyer-ը եւ BlackRock Inc.-ը, այն 5,4 մլրդ դոլարով ձեռք Էին բերել ինը տարի առաջ, բայց չԷին կարողացել վարկատուներին վճարել ստացած փոխատվությունը եւ 2010 թվականին ստիպված են եղել անշարժ գույքը տալ պարտքի դիմաց:

Նոր ներդրողներին Stuyvesant Town-ի վաճառքը վերջ կդնի անորոշությանը բնակելի համալիրի սեփականատերերի հարցում, համալիր, որտեղ բնակվում Է մոտավորապես 30 հազար մարդ:

Stuyvesant Town-Peter Cooper Village համալիրը 1940 թվականին Նյու Յորքի արեւելյան մասում կառուցվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների համար, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի