Հասարակական

Տավուշի թեմի Ջուխտակ վանքերն արդեն դռներ ունեն

2 րոպեի ընթերցում

Տավուշի թեմի Ջուխտակ վանքերն արդեն դռներ ունեն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ` «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ նախաձեռնել է հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանախումբ՝ Ջուխտակ վանքերի դռների տեղադրումը:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Մարկետինգի վարչությունից, միջոցառումը սկսվել է Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնության խոսքով և միասնական աղոթքով:

Ծրագրի շրջանակում տեղադրվել են Ջուխտակ վանքերի մուտքերի երկու երկաթյա դռները և եկեղեցու հարակից տարածքում դրվել է երկլեզու ցուցանակ, որը ներկայացնում է եկեղեցու պատմությունը: Հասարակական կազմակերպության կամավորների և Բանկի աշխատակիցների համատեղ ջանքերով տարածքը բարեկարգվել է, հավաքվել է հարակից տարածքում կուտակված աղբը, ու եկեղեցիները հնարավորինս մաքրվել են սերտաճած բուսականությունից:

Մասնակիցներից ԼիդյաՄանթաշյանը նշել է, որ իսկապես հաճելի է, երբ գիտակցում ես, որ քո փոքրիկ լուման ես ներդրել հայկական հուշարձանների պահպանության գործում, ինչն այսօր, իրոք, մեծ խնդիր է:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի Հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանի խոսքով էլ` հաշվի առնելով հոգևոր-մշակութային անասելի մեծ նշանակությունը ազգապահպանման գործում՝ Բանկը հնարավորինս աջակցում է նման ծրագրերի իրականացմանը: Կարևորվում է այս նախաձեռնւթյունը, քանի որ ճարտարապետությունն ազգի դիմագիծն արտահայտող մշակույթի ճյուղերից մեկն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում