Life

Toyota-ն 6,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ապակե ամբարձիչների հետ կապված խնդրի պատճառով

1 րոպեի ընթերցում

Toyota-ն 6,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ապակե ամբարձիչների հետ կապված խնդրի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota Motor Corp. ճապոնական ընկերությունը ամբողջ աշխարհում 6,5 մլն ավտոմեքենա Է հետ կանչում ապակե ամբարձիչների հետ կապված խնդրի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-՝ը հղում անելով Bloomberg գործակալությանը:

Հետկանչման են ենթակա 2005 թվականի հունվարից մինչեւ 2006 թվականի օգոստոսը եւ 2008 թվականի օգոստոսից մինչեւ 2010 թվականի հունիսը Ճապոնիայում արտադրված ավտոմոբիլները:

Նաեւ հետ կկանչվեն 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2006 թվականի օգոստոսը եւ 2009 թվականի հունվարից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը Ճապոնիայի սահմաններից դուրս արտադրված ավտոմեքենաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում