Life

Ֆրանսիական Nina Ricci-ն վերաթողարկել Է 70-ամյա վաղեմության L’Air Du Temps օծանելիքը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական Nina Ricci-ն վերաթողարկել Է 70-ամյա վաղեմության L’Air Du Temps օծանելիքը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Nina Ricci ընկերությունը վերաթողարկել Է L’Air Du Temps օծանելիքները, որոնք ստեղծվել Էին 1940-ական թվականների վերջին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Luxury Daily-ին, շարքը սահմանափակված Է 74 նմուշով:

Հավաքածուի վերաթողարկումը նվիրված Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին: Շարքի առանձնահատկությունն արտասովոր սրվակներն են: Դրանք գեղազարդված են ոսկով եւ զարդարված խաղաղությունը խորհրդանշող աղավնիների բյուրեղապակյա ֆիգուրներով: Բուրմունքի մեջ զգացվում են մեխակի, հասմիկի եւ վարդագույն պղպեղի նրբերանգները:

Թե երբ օծանելիքները կհայտնվեն վաճառքում, եւ որքան դրանք կարժենան, հրատարակությունը չի ճշտում:

Nina Ricci-ն ֆրանսիական նորաձեւության տան բրենդն Է, որը հիմնել Է իտալացի մոդելագործ Նինա Ռիչին: Այն 1998 թվականից ի վեր պատկանում Է Puig ընկերությանը, որն արտադրում Է նորաձեւ հագուստ եւ պարֆյումերիա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում