Life

Տղամարդկանց եւ կանանց սրտերը տարբեր կերպ են ծերանում. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Տղամարդկանց եւ կանանց սրտերը տարբեր կերպ են ծերանում. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի տարբեր սեռի մի քանի հազար քաղաքացիների սրտի աշխատանքի դիտարկումները ցույց են տվել, որ թույլ եւ ուժեղ սեռի ներկայացուցիչների սիրտը ծերանում Է տարբեր արագությամբ եւ տարբեր ուղիներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Radiology հանդեսում հրապարակված հոդվածում:

«Սրտի ձեւը ծերանալու համեմատ փոխվում Է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մոտ, սակայն այդ փոփոխությունները կատարվում են միանգամայն տարբեր ուղիներով: Օրինակ՝ տղամարդկանց սիրտը դառնում Է ավելի ծանր եւ իր մեջ ավելի քիչ արյուն Է տեղավորում, մինչդեռ կանանց սրտի հետ նման բան տեղի չի ունենում: Այսօր մենք շարունակ խոսում ենք անհատականացված բժշկության մասին, եւ մեր բացահայտումն այն բանի օրինակն Է, թե ինչու մենք պետք Է տարբեր կերպ մոտենանք տղամարդկանց եւ կանանց սրտի խնդիրներին»,-հայտարարել Է Ջոն Էնգը Բալթիմորի (ԱՄՆ) Ջոնս Հոփքինսի համալսարանից:

Էնգը եւ նրա գործընկերներն այս եզրակացության են եկել՝ վերլուծելով սրտի վիճակի փոփոխություները միջին եւ բարձր տարիքի գրեթե 3 հազար մարդու մոտ: Նրանք մասնակցել են MESA երկարաժամկետ բժշկական ծրագրին, որը նպատակամղված Է աթերոսկլերոզի զարգացմանը նպաստող գործոնների բացահայտմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում