Իրավունք

Գագիկ Մելիքյանը «ոչ»-ի կողմնակիցներին հորդորում է ավելի լավ ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների նախագծին

2 րոպեի ընթերցում

Գագիկ Մելիքյանը «ոչ»-ի կողմնակիցներին հորդորում է ավելի լավ ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «ոչ»-ի ճակատի կողմնակիցներին հորդորում է ավելի լավ ծանոթանալ սահմանադրական բարեփոխումերի նախագծի բովանդակությանը:

Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը կարծիք հայտնեց, որ նրանց համար դժվար կլինի դեմ լինել սահմանադրական բարեփոխումներին, եթե ավելի լավ ծանոթանան բարեփոխումերի նախագծի բովանդակությանը:

«Ես նրանց հորդորում եմ, որպեսզի սահմանադրական բարեփոխումերի վերաբերյալ բովանդակային քննարկումների մեջ մտնեն ոչ միայն «այո»-ի ճակատի ներկայացուցիչների հետ, այլ նաև բովանդակային քննարկումներ իրականացնեն հանրության շրջանում: Եթե ծանոթանան նախագծի բովանդակությանը, նրանց համար ևս դժվար կլինի ոչ ասել սահմանադրական բարեփոխումներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Մելիքյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ հանրության շրջանում իրականացվելիք քարոզարշավի արդյունքում սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները մեծամասնություն են կազմելու: «Մենք արդեն տեղերում որոշակի հանդիպումեր ունեցել ենք բնակչության շրջանում: Նրանք կիսում են մեր կարծիքը, և բացատրական աշխատանքներ իրականացնելու ճանապարհին, կարծում եմ, որ «այո»-ի կողմնակիցները մեծ ուժ կկազմեն»,- եզրափակեց պատգամավորը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա 2015թ. դեկտեմբերի 6-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում