Սահմանադրական բարեփոխումներն առաջիկա տարիներին կայուն զարգացում կապահովեն երկրի համար. Գագիկ Մելիքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարման խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավարական է ու առաջադիմական, որը հստակ բաժանում է կատարում իշխանությունների թևերի միջև՝ հավասարակշռելով դրանք:

Հոկտեմբերի 20-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացին: «Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի ընդունումը մեր երկրի համար կայուն զարգացում կապահովի առաջիկա տարիների ընթացքում, որում կհամոզվենք նաև մենք ինքներս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումների ընթացքում հնարավոր եղավ ապահովել քաղաքական կոնսոլիդացիա: «Ես համոզված եմ, որ այդ կոնսոլիդացիան կշարունակվի նաև հանրաքվեի ընթացքում հանրության շրջանում, քանի որ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող բոլոր քաղաքական ուժերն «Այո»-ի գաղափարը պաշտպանեցին և իրենց առաջարկներով փոփոխություններ մտցրեցին նաև առաջարկվող նախագծում»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:

Պատգամավորի խոսքով՝ այն փոփոխությունները, որոնք սահմանադրական նախագծում իրականացվել են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից, բավարարում են քաղաքական ուժերին և այն անհատ ու որոշ ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր ներկայացրել են առաջարկներ: «Պետք է նշեմ, որ այդ առաջարկները մեծաքանակ էին, որոնց մեծ մասն հանձնաժողովի կողմից ընդունվել է»,- եզրափակեց պատգամավորը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կկայանա 2015թ. դեկտեմբերի 6-ին:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում