Life

Չկայացած հարսանիքը մեծ տոն է դարձել տնանկների համար

1 րոպեի ընթերցում

Չկայացած հարսանիքը մեծ տոն է դարձել տնանկների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում չկայացած հարսանիքը մեծ տոն է դարձել անտունների համար:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով NEWSru.com կայքը, վերջին րոպեին փեսացուն հրաժարվել է ամուսնանալ, իսկ հարսնացուի մայրը որոշել է չեղյալ չհայտարարել նախատեսված խնջույքը, սակայն հյուրերի փոխարեն, ովքեր պետք է ներկա գտնվեին այնտեղ, նա հրավիրել է անտուն մարդկանց: 120 հյուրերի փոխարեն քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում` 4-աստղանի «Սիթիզեն»-ում կազմակերպված 35 հազար դորալ արժողությամբ բանկետը վայելել են տնազուրկներն իրենց ընտանիքներով:

Բանկետին մասնակցող տնանկ կանանցից մեկը` Էրկիա Կրեյֆրաֆտը, ով հինգ երեխաների մայր է, նշել է, որ այս բարեգործությունը չափազանց բարի քայլ է:

Հարսնացուն բանկետին ներկա չի գտնվել: Նա նախընտրել է մնալ տանը ընկերների հետ: Հաջորդ օրը մայրը դստեր հետ մեկնել է ճամփորդության դեպի Բելիզ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում