Life

Օսկար Պիստորիուսն ազատ Է արձակվել մեկ տարվա բանտարկությունից հետո

1 րոպեի ընթերցում

Օսկար Պիստորիուսն ազատ Է արձակվել մեկ տարվա բանտարկությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի պարաօլիպմիական մարզիկ Օսկար Պիստորիուսը, որը հինգ տարվա ազատազրկման էր դատապարտվել իր ընկերուհու՝ Ռիվա Սթինքամփի կանխամտածված սպանության համար, հոկտեմբերի 20-ին վաղաժամկետ պայմանականորեն ազատվել է Պրետորիայի բանտից՝ ճաղերի ետեւում անցկացնելով ուղիղ մեկ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա մնացած պատժաժամկետը հսկողության ներքո կանցկացնի իր ազգական Առնոլդի՝ Պրետորիայի Ուոտերկլուֆ ռիջ շրջանում գտնվող տանը:

Պիստորիուսին թույլատրվում է տեղավորվել աշխատանքի: Նրա տեղաշարժերը սահմանափակված կլինեն, ինչպես եւ շփումները որոշակի մարդկանց հետ: Մարզիկին արգելված է սպիրտային խմիչքներ օգտագործել:

Պիստորիուսի ազատման որոշումն ընդունվել է զոհված աղջկա ծնողների հետ խորհրդակցելուց հետո: Նրանք հայտարարել են, որ չեն պնդում նրան բանտում պահելը, քանի որ դա, միեւնույն է, չի վերադաձնի իրենց դստերը:

Մինչդեռ, մեղադրող կողմի կարծիքով, Պիստորիուսի պատիժը պետք է խստացվի: Գործով լսումները, ինչպես ենթադրվում է, կկայանան նոյեմբերի 3-ին:

Պիստորիուսի ոտքերն անդամատված են: Նա պատմության մեջ ամենահաջողակ պարաօլիմպիականներից մեկն է: Նա իր կարիերայի ընթացքում շահել է վեց ոսկե մեդալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում