Victoria's Secret-ի «հրեշտակը» լուսանկարվել է Լուսիկ Ագուլեցու և Ջիվան Գասպարյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Vogue ամսագրի ռուսական պարբերականը անդրադարձել է Victoria's Secret-ի «հրեշտակ» Սթելլա Մաքսվելի և ամսագրի լուսանկարչի այցելությանը Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ամսագրի համացանցային տարբերակը հակիրճ ներկայացրել է նկարահանման խմբի երեք օրերի այցելությունները:Ինչպես նշված է նյութում, նկարահանման խմբի ամենակարևոր անդամներից մեկն էր Vogue-ի հետ ակտիվ համագործակցող ամերիկահայ լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը, ով վերջերս առաջին անգամ այցելելով պատմական հայրենիք, գերվել էր և առաջարկ ստանալուն պես մեծ ուրախությամբ ընդունել այն:

Արդյունքում, երեք օրերի ընթացքում լուսանկարիչը և նրա «հրեշտակ» ընկերուհին այցելեցին Գառնի, Խոր Վիրապ, Սևան, ինչպես նաև Երևանի ամենակոլորիտային վայրերից երկուսը՝ Վերնիսաժը և Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը: Լուսանկարչական շարքում Victoria's Secret-ի «հրեշտակներից» մեկի հետ լուսանկարվել են նաև հայ մշակութային վառ գործիչներ Ջիվան Գասպարյանը և Լուսիկ Ագուլեցին:

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի