Life

Խուճապի մատնված ավիաուղեւորը կծել Է հարեւանին եւ քիչ անց մահացել

1 րոպեի ընթերցում

Խուճապի մատնված ավիաուղեւորը կծել Է հարեւանին եւ քիչ անց մահացել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիսաբոն-Դուբլին չվերթի՝ խուճապի մատնված ուղեւորը կծել Է կողքի նստած մարդուն, որը փորձում Էր օգնել նրան, տեղակացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Irish Independent իռլանդական հրատարակությանը:

Իռլանդիայի Aer Lingus խոշորագույն ավիափոխադրողի ինքնաթիռի հրամանատարը արտակարգ վայրԷջք կատարելու թույլտվություն Է խնդրել Քորք միջազգային օդանավակայանում, իսկ մոլեգին ուղեւորը՝ 24-ամյա պորտուգալացին, խուճապի նոպայից հետո կորցրել Է գիտակցությունը:

Այն բանից հետո, երբ ինքնաթիռը վայրԷջք Է կատարել, բժիշկները արձանագրել են երիտասարդի մահը:

Ուղեւորի կծելուց տուժածին տեղափոխել են հիվանդանոց, նրան անհրաժեշտ բուժօգնություն Է ցույց տրվել:

Ոստիկանության աշխատակիցներն օդանավակայանում տեղի ունեցածի մասին հարցաքննել են բոլոր 168 ուղեւորներին եւ անձնակազմի վեց անդամներին: Կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում