Սպորտ

Կարեն Գրիգորյանը՝ Մադրիդում ավարտված օփեն մրցաշարի հաղթող

1 րոպեի ընթերցում

Կարեն Գրիգորյանը՝ Մադրիդում ավարտված օփեն մրցաշարի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը դարձել է իսպանական մրցաշարի հաղթող:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ավարտված օփեն մրցաշարում գերազանց խաղ է ցուցադրել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող: Հայաստանն այս ստուգատեսում ներկայացնում էր նաև երևանցի մեկ այլ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինս վաստակել է 7 միավոր և բաժանելով 2-4 հորիզոնականները` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ տեղը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում