Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջին տուրում Մկրտչյանի թիմը խաղում էր Իսրայելը ներկայացնող «Ռիշոն Լեզիոն» ակումբի հետ: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մկրտչյանի թիմը՝ «Ուգրա»-ն հաղթել է 0,5/3,5 հաշվով:

Լևոն Արոնյանի «Սիբերիա»-ն ևս հաղթանակ է տոնել, սակայն Արոնյանը չի մասնակցել այս տուրին:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն: Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը կխաղա «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցները կլինեն Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:

Հայերեն العربية English Русский

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար