NASA-ն Արեգակի վրա հզոր պայթյունի կադրեր է հրապարակել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի աստղադիտարանի խցիկները գրանցել են հոկտեմբերի 13-ին Արեգակի վրա տեղի ունեցած հզոր պայթյունը: Ստացված լուսանկարների հիման վրա մոնտաժված տեսագրությունը զետեղվել է տիեզերական գործակալության կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հրապարակված տեսագրության մեջ աստղի մակերեւույթի վրա բարձրանում է պրոտուբերանեց (հրավիժակ), որն այնուհետեւ աստիճանաբար մարում է: Հրավիժակները, ինչպես պարզաբանվում է տեսահոլովակի նկարագրության մեջ, իրենցից ներկայացնում են գազի «անկայուն» ամպեր, որոնք Արեգակի մակերեւույթի մոտ պահպանվում են մագնիսական դաշտերի օգնությամբ:

Տեղի ունեցած պայթյունից հետո գազի ամպերը վերադառնում են Արեգակի մակերեւույթ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում