Life

Ֆրենսիս Կոպոլան շնորհավորել է System of a Down-ին

2 րոպեի ընթերցում

 Ֆրենսիս Կոպոլան շնորհավորել է System of a Down-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է աշխարհահռչակ System of a Down խմբին Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակը ստանալու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Փարաջանով-Վարդանով ինստիտուտի պաշտոնական կայքը:«Ես ուրախ եմ լսել, որ խումբը յուրօրինակ քայլ է անում վերականգնելու Միքայել Վարդանովի` «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը, որը թեպետ ստեղծվել է արգելքների պայմաններում, սակայն ծառայում է որպես սահմանափակումներ չճանաչող արվեստի հզորության օրինակ: Ես կհորդորեմ, որ մյուսներն էլ միավորվեն այս կարևոր գործում»,- նշել է Կոպոլան:

Աշխարհահռչակ System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում, ասված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Երաժիշտները կպարգեւատրվեն Wake Up the Souls շրջագայության համար, որը ցույց է տալիս արդարության նրանց ձգտումը։ Ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ եւ ցուցադրությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։ Անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում