Life

Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Քոնան օ'Բրայանը պարել է Գառնիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Քոնան օ'Բրայանը պարել է Գառնիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի «Քոնան» թոք-շոուի հեղինակ և վարող Քոնան օ'Բրայանը, ով իր օգնականի՝ Սոնա Մովսեսյանի հետ առաջին անգամ այցելել է Հայաստան, Գառնիում պարել է հայկական ժողովրդական երգի հնչյունների ներքո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համացանցում հայտնվել է Քոնանի պարի տեսագրությունը:

Ամերիկյան հայտնի թոք-շոուի՝ Հայաստանի մասին պատմող հաղորդումը եթերում կլինի նոյեմբերի 10-ին: Օ'Բրայանը խոստանում է, որ հաղորդումը կլինի բազմազան և հետաքրքիր:

Քոնան օ'Բրայանը ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար է, միայն «Թվիթեր» սոցիալական ցանցում ունի 18 միլիոն հետևորդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում