Life

Մայնի Ֆրանկֆուրտում բացվել Է աշխարհում գրքի խոշորագույն տոնավաճառը

2 րոպեի ընթերցում

  Մայնի Ֆրանկֆուրտում բացվել Է աշխարհում գրքի խոշորագույն տոնավաճառը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայնի Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 14-ին բացվել Է գրքի 67-րդ տոնավաճառը, որը խոշորագույնն Է աշխարհում: Ինչպես հայտնել են կազմակերպիչները, դրան մասնակցում են աշխարհի գրեթե հարյուր երկրների 7 հազարից ավելի հրատարակիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումը բացվել Է մամուլի ասուլիսով, որին մասնակցել Է տոնավաճառի պատվավոր հյուրը՝ բրիտանացի գրող եւ Բուքերյան մրցանակի դափնեկիր Սալման Ռուշդին: Ռուշդիի մասնակցության պատճառով Իրանի պատվիրակությունն այս տարի որոշում Է ընդունել հրաժարվել տոնավաճառում ստենդ զետեղելուց: Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունները», որը հրատարակվել Է 1988 թվականին, առաջացրել Է մուսուլմանների ցասումնալի բողոքը: Իրանցի այաթոլլա Խոմեյնին նզովել Է գրողին եւ նրան ու գրքի հրատարակմանը մասնակից բոլոր անձանց դատապարտել մահապատժի՝ հորդորելով ամբողջ աշխարհի մուսուլմաններին՝ ի կատար ածել մահավճիռը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, առաջին երեք օրվա ընթացքում տոնավաճառը բաց կլինի պրոֆեսիոնալների այցելության համար, իսկ հանգստյան օրերին մուտքն ազատ կլինի բոլորի համար: Կազմակերպիչներն ակնկալում են, որ տոնավաճառ կայցելի մինչեւ 300 հազար մարդ:

Ներկայիս տոնավաճառի պատվավոր մասնակիցն Է դարձել Ինդոնեզիան, որի ներկայացուցիչները կանցկացնեն սեփական շնորհանդեսը: Համաժողովի մյուս թեմաները կդառնան երեխաների համար գրված գրքերը, խոհանոցային գրականության նոր միտումները եւ Twitter սոցցանցի համար նախատեսված գրքերը: Միջոցառման շրջանակներում հանդիպումներ կանցկացվեն գրողների, գրահրատարակիչների, գրադարանավարների, գրավաճառների, ֆիլմերի պրոդյուսերների, թարգմանիչների, գրականագետների, նկարազարդողների եւ այդ ու հարակից բնագավառների մասնագետների հետ, տեղի կունենան շնորհանդեսներ եւ վարպետության դասեր:

Տոնավաճառը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 18-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում