Իրավունք

Ոստիկանությունը հոկտեմբերի 16-ից վերսկսում է հասարակություն հետ «Ուղիղ կապ»-ը

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հոկտեմբերի 16-ից վերսկսում է հասարակություն հետ «Ուղիղ կապ»-ը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով, ոստիկանությունում հոկտեմբերի 16-ից սկսած` ամեն ուրբաթ գործելու է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հոկտեմբերի 16-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանը: Վարջինիս կարելի է հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ հետաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սահմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու վերաբերյալ:

Հարցերն ուղղելու համար անհրաժշետ է զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում