Քաղաքականություն

Արտակ Դավթյանը Թուրքիայի կողմից ՀՀ օդային տարածքի խախտումը Ադրբեջանի քաջալերանք է համարում

1 րոպեի ընթերցում

Արտակ Դավթյանը Թուրքիայի կողմից ՀՀ օդային տարածքի խախտումը Ադրբեջանի քաջալերանք է համարում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ցանկացած իրավիճակ օգտագործում է, որպեսզի ցույց տա իր աջակցություն Ադրբեջանին, եւ թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը խախտելու քայլն էլ նույն նպատակն ուներ: Տեսակետը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Դավթյանը շեշտում է, որ Ադրբեջանն ու «Իսլամական պետության» ձեռագրերը նույնն են, եւ նրանց գործողություններում տարբերություններ գրեթե չկան:

«Գիտենք, թե ով է նրանց քաջալերում: Եթե ծայրահեղ իսլամիստները պատրաստվել են Թուրքիայի տարածքում, նրանք փորձ ունեն բաշիբոզուկներին դիմելու ու ուղղորդելու: Մենք տեսանք նաեւ Ադրբեջանի արկածախնդրությունը, որին հաջորդեցին մեր հակահարվածները: Դրանից հետո ակնհայտ էր, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պետք է որոշակի խուճապային վիճակում հայտնվեր: Եվ թուրքական կողմը, ուղղաթիռով Հայաստանի օդային սահմանը խախտելով, փորձ է անում քաջալերել իր փոքր եղբորը»,- նշեց Դավթյանը:

Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին 2-4 րոպեով Թուրքիայի զինված ուժերին պատկանող երկու տրանսպորտային ուղղաթիռներ խախտել են Հայաստանի օդային տարածքն Արմավիր քաղաքի ուղղությամբ: Նրանք Իգդիր-Կարս երթուղով թռիչք են իրականացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում