Life

Սատկել Է աշխարհի ամենածեր ձին

1 րոպեի ընթերցում

Սատկել Է աշխարհի ամենածեր ձին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50 տարեկանում Մեծ Բրիտանիայի Էսեքս քաղաքի Remus Horse արգելոցում սատկել Է Խոլորձ մականվամբ ձին, որն ամենածերերից մեկն Է համարվում աշխարհում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mirror-ին:

Հաստատության տնօրենը նշել Է, որ Խոլորձը լավ Էր ապրում արգելոցում: Այստեղ նա ընկերացել Էր Գինես անունով հովատակի հետ: 2015 թվականի հունվարին ծննդյան օրը նրան շնորհավորական բազմաթիվ բացիկներ Էին ուղարկել, նշում Է հրատարակությունը:

Խոլորձին Remus Horse Էին բերել 2014 թվականի հունվարին՝ ծանր վիճակում (մասնավորապես, խախտված Էր նրա մարսողական համակարգը): Արգելոցում նրան բուժել են եւ անհրաժեշտ խնամքի տակ առել:

Նախորդ երկարակյաց ձին, որը նույնպես պահվել Էր Remus Horse արգելոցում, 51 տարեկան Շեյնն Էր: Նա սատկել Է 2014 թվականի սեպտեմբերին:

Պատշաճ խնամքի եւ լավ կերակրման դեպքում ձին միջին հաշվով ապրում Է 25-30 տարի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում