Ֆրանկոֆոնիան պետք է իր տեղն ամրապնդի իբրեւ միջազգային դերակատար. Միկայել Ժան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել ժանը շեշտեց, որ Հայաստանը հանդիսանում է խորհրդանիշ, որտեղ հիշողությունը պահպանվում է, կրած տառապանքի կնիքը չի վերանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նրա, միաժամանակ Հայաստանը նաեւ հույսի խորհրդանիշ է, որ կարողացել է վերածնվել ինքն իր համար եւ աշխարհի առջեւ: «Հայաստանն ունի մշտապես առաջ գնալու հատկություն»,- ասաց Ժանը` շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար:

Խոսելով Ֆրանկոֆոնիայի ծրագրերի մասի, Միկայել Ժանը շեշտեց, որ կազմակերպությունը պետք է նպաստի նոր ճանապարհների բացմանը, նոր լուծումներ գտնելուն, ինչը դյուրին չէ, եւ դիմագրավում է բազմաթիվ մարտահրավերների: «Ֆրանկոֆոնիան իր տարածքի բազմազանությամբ եւ ընդլայնվածությամբ է յուրահատուկ եւ հրատապ հարցերի կենտրոնում է: Շատ բան ենք ակնկալում. Ֆրանկոֆոնիան ոչ միայն պետք է համախմբի եւ ամրապնդի համերաշխությունը, այլեւ ամրապնդի իր տեղը իբրեւ միջազգային կարեւոր դերակատար եւ գործընկեր: Այս ակտիվ դիվանագիտությունը, որը երբեմն իմ գործընկերները անվանում են հիպերակտիվ դիվանագիտություն, պետք է շարունակի սերտ աշխատել բոլոր միջազգային կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ: Ֆրանկոֆոնիան պետք է խոսի մեկ միասնական ձայնով: Աշխարհի խնդիրները ֆրանկոֆոնիայինն են»,- ընդգծեց Ժանը` հավելելով, որ Ֆրանկոֆոնիան բոլոր ճակատներում է եւ անելու շատ բան ունի:

Հայերեն العربية Русский

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել